2024 թվականին ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով քննվող քրվարույթներից 5-ը ուղարկվել է դատարան

2024 թվականին ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։  Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

«5-ը կարճվել է, իսկ ընթացքները դեռևս չլուծված քրեական վարույթներով իրականացվում  է պատշաճ , համակողմանի և անաչառ նախաքննություն»,–ասված է հարցման պատասխանի մեջ։

Իրավապաշտպանների տվյալներով՝ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *