Автор
admin

2024-ին 2023-ի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ. ՊԵԿ

2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի [...]

Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 31.01.2025 թ. տրվել է թիվ 0029 կարգադրագիր՝ «Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի [...]

ԵՄ-ը կվերանայի ՄԱԿ Փախստականների մասին կոնվենցիան՝ արտաքսումը պարզեցնելու համար. The Times

ԵՄ իշխանությունները ծրագրում են վերանայել 1951թ. ՄԱԿ Փախստականների մասին կոնվենցիան, որպեսզի թույլ տան ԵՄ երկրներին արտաքսել ապաստան համար մերժվածներին եւ հանցագործություն կատարած միգրանտներին: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։ Ըստ թերթի տվյալների՝ Բրյուսելը ներկայում մշակում է միջազգային համաձայնագրի «վերանայման ծրագիր», որն արգելում է փախստականների արտաքսումը կամ վերադարձը մի երկրի սահման, որտեղ նրանց կյանքն ու ազատությունը կարող են վտանգված լինել: Ինչպես նշել է պարբերականը, ԵՄ երկրներն ավելի ու ավելի են հակված հավատալ, որ կոնվենցիան ներկա տեսքով «չի համապատասխանում իր նպատակին»։ «Հարկ է նշել, որ այդ սկզբունքները մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ պայմանավորված են աշխարհաքաղաքական մի իրավիճակով, որը շատ տարբեր է ներկա իրավիճակից»,- նշվել է փաստաթղթում, որին ծանոթացել է The Times-ը։ Պարբերականը նշել է, որ համաձայնագրի դրույթները «ավելի հաճախ են կասկածի տակ ընկնում», քանի որ եվրոպական երկրները դժվարությամբ են հաղթահարում ապաստան խնդրողների հոսքը: Այս ֆոնին ԵՄ-ում աճում է անհանգստությունը, որ կոնվենցիայի դրույթները թույլ են տալիս ստորագրող երկրներին սահմանափակել ապաստանի տրամադրումը «միայն արտակարգ իրավիճակներում», ինչը հակասում է «նոր իրողություններին»: «Մենք պետք է ավելի լայն նայենք մեր առջեւ ծառացած խնդիրների շրջանակին: Միջազգային պաշտպանության դիմումն ընդունելու եւ [փախստականներին] չվերադարձնելու սկզբունքը հարգելու այլընտրանքների բացակայությունը, անշուշտ, խոր քննարկում է պահանջում»,- փաստաթղթից մեջբերում է կատարել պարբերականը։ Թերթը նշել է, որ միայն անցած տարի ԵՄ երկրների իշխանությունները ստացել են ապաստանի ավելի քան մեկ միլիոն դիմում, իսկ միգրանտների թվի աճը հանգեցրել է «ազգայնական եւ արմատական ​​պոպուլիստական ​​կուսակցությունների դիրքերի ամրապնդման ողջ Եվրոպայում»։ Փաստաթղթում նշվել են նաեւ մեծ թվով փախստականների ընդունման այլ «անբարենպաստ հետեւանքներ»: Մասնավորապես, ընդգծվել է, որ որոշ միգրանտներ չեն ձգտում ինտեգրվել եվրոպական հասարակությանը, ինչը նպաստում է նրանց մեջ սեփական նորմերով եւ կանոններով ապրող «առանձին համայնքների» ձեւավորմանը։ Ինչպես [...]

Ռոմանոս Պետրոսյանը սխալվում է․ Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 590 հազար դրամ է.

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պնդելով, [...]

USAID-ը դադարեցրե՞լ է Հայաստանում իրականացվող նախագծերը

Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ մարդասիրական օգնություն տրամադրող ծրագրերը  այս պահին դադարեցված չեն։ Այս մասին հարցմանն ի պատասխան  հայտնել են ԱՄՆ Միջազգային Զարգացման [...]

Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, [...]

Չնայած խոշտանգումներին՝ արցախցիների իրավունքների հարցը կարևոր է իր համար.Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը AYPFM –ին

Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում  գործող  AYPFM  հայկական ռադիոյի  հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է  հարցազրույցը որոշ կրճատումներով: Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը [...]

Մասկը USAID-ը անվանել է հանցավոր կազմակերպություն, եւ ժամանակն է, որ «այն մահանա»

ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։ «USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը: Ավելի վաղ Associated Press-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ USAID անվտանգության ծառայության երկու ղեկավարներ DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով ուղարկվել են վարչական արձակուրդի. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը գաղտնի տեղեկատվություն տրամադրել: Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ  աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են [...]