Այն ժամանակ եթե մարդը ուզում էր Ա կետից Բ կետ գնար և մի տոմս գներ, պետք է 300 դրամ տար, այլ տարբերակ չկար. հիմա կա տարբերակ 150 դրամ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին ավտոբուսում Factor.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքայւին իշխանությունների պնդմանը, որ 300 դրամը մնացել է նույնը, իսկ 100 դրամը դարձել է 150 դրամ։
«Շատ պարզ է ամեն ինչ։ Մենք պետք է խոսենք փաստերով, ոչ թե այն ինչ որ մեկը ասում է կամ ինչ-որ մի բան պատկերացնում է, որ պետք է լինի։ Շատ կարևոր է փաստը։ Մարդը ուզում է մասիվից իջնի կենտրոն: Այն ժամանակ պետք է տար 300 դրամ, հիմա տալիս է 150, եթե գնում է այդ 150-ը: Իսկ եթե ցանկություն ունի 100 դրամով իջնելու, շատ հանգիստ, այդ մարդիկ, ովքեր բոյկոտում են, 100 դրամով են իջնում։ Այսօր բոլոր քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն 100 դրամով երթևեկելու, երթևեկում են 100 դրամով: Այսինքն փաստացի ժողովրդի պահանջը իրականացել է»,-ասաց Մարությանը:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքային իշխանությունը պնդում է, որ 300 դրամը երեք ուղևորությունն է, բնախկին քաղաքապետը նկատեց, որ քաղաքային իշխանությունը 300 դրամը սկզբում առաջարկում էր 3 ուղեւորության համար 70 րոպեում: Հիմա քաղաքային իշխանությունը 70 րոպեի մեջ կարող է դնել 1000 ուղևորություն, իրենց շատ չկա: Դա կնշանակի, որ 1000 ուղևորությո՞ւն կարող ես անել: Փաստը այն է, թե մարդը ինչքան ուղևորություն կարող է այս խցանումները մեջ անել: Փաստացի մի ուղևորություն ես հազիվ կարողանում անել: , ինչի մասին է խոսքը, այսինքն մանիպուլացիաները իրենց ամենաուժեղ կետերից մեկն էլ, ի
Ինձ հետաքրքիր կլինի իրենց զեկույցը, թե 300 դրամանոց տոմս, որ իրենք այդքան գովաբանում են, քանի հոգի է գնել։ Հունվարից աշխատում է, չէ՞, 300 դրամանոց տոմսը»,-ասաց Մարությանը: