Ֆրանսիայի ԱԳ նախարարը Եվրահանձնաժողովին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իլոն Մասկի դեմ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Եվրահանձնաժողովին կոչ է արել միջոցներ ձեռնարկել միլիարդատեր Իլոն Մասկի դեմ։

«Կա՛մ Եվրահանձնաժողովը խստորեն կկիրառի գոյություն ունեցող օրենքները՝ պաշտպանելու մեր ունիկալ տարածքը, կա՛մ չի կիրառի, այդ դեպքում այն պետք է մտածի ԵՄ անդամ երկրներին, մասնավորապես՝ Ֆրանսիային, դրա հնարավորությունը վերադարձնելու մասին», — ասել է Ժան Նոել Բարրոն, գրել է Reuters-ը։

Ավելի վաղ Մակրոնը Մասկին մեղադրել էր Եվրոպայի քաղաքական կյանքին միջամտելու համար։

Մակրոնը Մասկին մեղադրել է այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *