Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է «Ռոսավիացիան» իր Telegram ալիքում։
«Օդանավի անձնակազմը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Սա է գլխավոր առաջնահերթությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քիչ առաջ Լենինգրադի մարզում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
Ավերածություններ կամ զոհեր չկան։