Արտակարգ դեպք ՝ Արմավիրի մարզում. «BMW X5»-ից վարելու ընթացքում սկսվել է դիզվառելիքի արտահոսք

օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայրում քաղաքացիները նկատել են, որ այդ պահին նշված ճանապարհով անցնող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսք է նկատվում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Բաղդասարյանը կարողանում են վարորդին կանգնեցնել, որից հետո, երբ համոզվում են, որ դիզվառելիքի ուժեղ արտահոսք է սկսվել, Ա. Բաղդասարյանը ահազանգում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ կանչը փոխանցվում է Վաղարշապատի փրկարարական ջոկատ, և ժամանած հրշեջ-փրկարարները նախ հոսանքազրկում են ավտոմեքենան, ապա դադարեցնում դիզվառելիքի արտահոսքը:  

Աղբյուրը հայտնում է, որ քանի որ կար վտանգ, որ հնարավոր է ավտոմեքենան վարելիս դարձյալ դիզվառելիքի արտահոսք սկսվի, վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 21 ամյա Գևորգ Ա-ն է , ավտոմեքենայի ուղևոր իր պապիկի հետ քարշակի միջոցով ավտոմեքենան տեղափոխեցին անվտանգ վայր:  

Աղբյուրը հայտնում է, որ եթե քաղաքացիներն ու վաշտի հրամանատարը ժամանակին չտեսնեին ու վարորդին չտեղեկացնեին, հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս գազի և բենզինի օգտագործման ժամանակ ավտոմեքենայում հրդեհ բռնկվեր:  

Մեքենայում եղել են վարորդը, վարորդի պապիկը և հարազատներից ևս 3 հոգի, որոնցից՝ մեկը անչափահաս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *