Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը

Ղազախստանը Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տա մասնակցել Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը:

Ինչպես տեղեկացնում է «Կազինֆորմ»–ը՝ այս մասին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չի տրվի մասնակցել քրեագիտական հետաքննությանը (Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն), սակայն կթույլատրվի հետաքննել ինքնաթիռի վթարը»,–ասել է փոխվարչապետը:

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *