Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ դավադրության մասին, որը «նպատակ ունի քայքայել մահմեդական երկրները և վերահսկողություն հաստատել տարածաշրջանի վրա», գրում է Tasnim-ը։
Կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Արաքչին և Եմենի իր գործընկեր Ջամալ Ահմեդ Ամերը քննարկել են Թեհրանի և Սանայի հարաբերությունները և տարածաշրջանում վերջին զարգացումները։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ռազմական հարվածները Եմենի վրա:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն «նենգաբար խախտում է միջազգային իրավունքը՝ հանդես գալով որպես Իսրայելի միջնորդ»:
Արաքչին նաև բարձր է գնահատել Եմենի ժողովրդի վեհանձն աջակցությունը պաղեստինցիներին։