ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ բանակցություններն ընթանում են դեմ առ դեմ ձևաչափով։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Սլովակիայի վարչապետը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկու կողմից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։
Ավելի վաղ Ֆիցոն նշել էր, որ Զելենսկու որոշումը Սլովակիայում կհանգեցնի ճգնաժամի։ Սպասվում է, որ ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին՝ հնգամյա պայմանագրի ավարտից հետո։