Երեկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նապարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի «վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»։
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները կարևորել են «աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծությունը և ուսումնասիրությունը, պատերազմի ժամանակակից մեթոդները»