Երևանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը չէր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։
«Այս պահին, կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել էր նա։
Օրերս էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ հնարավոր է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկվի ձայնի իրավունքից։
Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ՌԴ-ն Զախարովայի միջոցով կրկին նախազգուշացնում է հայկական կողմին, որ ՀՀ իշխանության կեցվածքը հղի է Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս թողնելու վտանգով։