ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունգարիայում քննարկել է ռեզիդենտ դեսպանություններ բացելու երկուստեք որոշումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ և կրոնական ինքնությունը, մշտապես վայելում է հունգարական կողմի աջակցությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *