Ռուսաստանը ժամանակին օգնել է Սիրիային հաղթել ահաբեկիչներին ու հասնել կայունացման, մենք ավարտել ենք մեր առաքելությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել են ԶԼՄ-ները։
«Այն ժամանակ Ասադի ղեկավարությունը զբաղվում էր սեփական երկրում զարգացմամբ, բայց դա հանգեցրեց ներկայիս իրավիճակին։ Եվ այս պահին պետք է ելնել տեղում ստեղծված իրավիճակից»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։