Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը

Նախնական ընտրությունների արդյունքների համաձայն Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը. նա ստացել է 273 ձայն:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածուներն էին Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ՔՊ երիտասարդական միության Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը:

Լևոն Անանյանը ստացել է 91, Դավիթ Առուշանյանը՝ 220, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Սարիկ Մինասյանը՝ 253, Վահագն Մկրտչյանը՝ 138, Կարեն Սարուխանյանը՝ 143 ձայն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *