Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման «Baxi»-ի գործով:
Հիշեցնենք, համաձայն մեղադրանքի ՝ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հրաչյա Երեմյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Փիլոյանին հայտնել է 960 000 դրամին համարժեք 2 հազար դոլար կաշառք տալու պատրաստակամության մասին։
Անդրանիկ Փիլոյանը համաձայնեցրել է կաշառքը ջեռուցման կաթսայի և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալների տեսքով ընդունումը։ Երեմյանը «Իդեալ» համակարգի խանութ-սրահներից մեկից շուրջ 644 հազար դրամ արժողությամբ Baxi կաթսա է ձեռք բերել և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալներ։ Միայն կաթսան, արժեքը զեղչված, կազմել է շուրջ 341 հազար։ Երեմյանն այս ամենը պահել է իր ավտոտնակում՝ հետագայում Փիլոյանին փոխանցելու համար։
Որոշ ժամանակ հետո Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը ձեռնամուխ է եղել ջեռուցման կաթսան Անդրանիկ Փիլոյոնի որդու և դստեր անվամբ ձեռք բերված բնակարան տեղափոխելու և տեղադրելու գործընթացն իրականացնելուն։ Ընթացքում Հակոբյանը պարզել է, որ Հրաչյա Երեմյանն ուռճացրել է կաթսայի գինը ու դրա մասին հայտնել է Փիլոյոնին, ինչն էլ առաջացրել է վերջինիս զայրույթը։