Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը 275 կգ արդյունքով նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ (124+151):
Նա պոկում վարժությունում առաջին մոտեցումը ձախողեց, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 123 կգ: Երկրորդ մոտեցմամբ Չոլակյանը պոկեց 124 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրված 129 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Չոլակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Չոլակյանը մեկնարկեց 151 կգ, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց 151 կգ-ը: Երրորդ մոտեցման համար պատվիրված 153 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում գրավեց 4-րդ տեղը: