Ճապոնիայում, Կամբոջայում և Մոլդովայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Ճապոնիայում, Կամբոջայում և Մոլդովայում ՀՀ դեսպաններ են նշանակվել։

Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան։

Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան։

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արեգ Հովհաննիսյանը հետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *