Վինիսիուսը գրառում է կատարել «Արսենալի» հետ հանդիպման վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը հյուրընկալվելիս 0-3 հաշվով զիջեց «Արսենալին»։

Այսօր մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցցանցում գրառում է կատարել.

«Չկա արդարացում: Վատ հանդիպում էր: Մադրիդում կատարելագործվելու և պայքարելու ժամանակն է: Այս մարզադաշտում միշտ ինչ-որ բան է տեղի ունենում, և մենք կարող ենք դա նորից անել:

Մինչև վերջ, միշտ: Կեցցե՛ «Ռեալը»,- գրել է Վինիսիուսը:

Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *