Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանն արծաթե մեդալ նվաճեց 2025 թվականի ԵԱ-ում:

Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին:

Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *