Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։

«Մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց ԵՄ-ն անվերջ չի սպասելու»,- ասել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Եվրամիությունը Թրամփին առաջարկել է չեղարկել երկու կողմերի արդյունաբերական ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը, սակայն «այդ առաջարկին համարժեք պատասխան չի տրվել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *