ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա այս շաբաթ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

Նրա խոսքով, Կիևը ծրագրում է առաջիկա օրերին բանակցողների խումբ ուղարկել Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։

«Ուկրաինան այս շաբաթ պատվիրակություն կուղարկի Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու համար: Մենք ձգտում ենք համաձայնության գալ նախագծերի, իրավական դաշտի և երկարաժամկետ ներդրումների մեխանիզմների ընտրության հարցում», — գրել է Սվիրիդենկոն:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Կիևում անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուկրաինական կողմին առաջարկել է հանքարդյունաբերության վերաբերյալ ընդլայնված համաձայնագիր։ Գործակալության զրուցակիցներից մեկը հավելել է, որ շաբաթվա սկզբին ուկրաինական պատվիրակությունը կժամանի ԱՄՆ՝ ընդերքի հետ կապված հարցեր քննարկելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *