24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինիս հոսպիտալացվել է

Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 24-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Անուշ Գ․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապ օգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *