Կրասնոյարսկի երկրամասում փոթորկի պատճառով ավելի քան 90 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի կենտրոնական և հարավային շրջանների ավելի քան 90 բնակավայր առանց էլեկտրականության է մնացել սաստիկ քամիների պատճառով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է երկրամասի ղեկավարության մամուլի ծառայությունը։ 

«Կրասնոյարսկի երկրամասի կենտրոնական և հարավային շրջաններում քամին հասել է փոթորիկի ուժգնության՝ 33 մ/վ և ավելի պոռթկումներով, ինչը նպաստում է փոշու փոթորիկների ձևավորմանը և հրդեհների տարածմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կան նաև տուժածներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *