Խոշոր հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից

դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնի կամրջի հարևանությամբ գործող բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ «Jeep» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Նարեկ Ավագյանն ու Հարություն Ավետիսյանը, այնուհետև հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց գալը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին խցանում։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *