Ծովակ գյուղի 33-ամյա բնակիչը հատել է 104 բարդի

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բանկիչ մեկ ամիս առաջ իր բանակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն: Ն

րա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և տեղափոխել։ Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *