Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան

Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին, կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ-որ գողական բաներից ելնելով՝ չեն գնալու քվեարկեն, բայց ես վստահ եմ՝ գյումրեցին իրենց պատասխանը տալու է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի Սարիկն է «շեբեն» փռում, ընտրակաշառք չէ, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է անում, ընտրակաշառք է, Սիմոնյանն արձագանքեց.

«Չի կարող այդպես լինել, եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք, երկուսն էլ պետք է պատժվեն՝ մեր Սարիկը լինի, ով ուզում է լինի: Չեն կարող երկակի ստանդարտներ լինեն, եթե կա փաստ պետք է ներկայացնել»։

Սիմոնյանի կարծիքով՝ ՔՊ-ն Գյումրիում չի պարտվի․

«Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում։ Ես վստահ եմ, որ գյումրեցին կտա ընդդիմադիրների պատասխանը»,- հայտարարեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *