Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» հուշամեդալով, հայտնել է Փհենյանում ՌԴ դեսպանատունը։

Դեսպանատանը նշել են, որ հուշամեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին։

«Կայացել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» մեդալի հանձնման արարողությունը: Մեդալը ՌԴ նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի հրամանագրով շնորհվել է Կիմ Չեն Ընին՝ ԿԺԴՀ-ի տարածքում թաղված խորհրդային քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած մեծ անձնական ավանդի համար», — ասվում է հաղորդագրությունում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *