Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը Telegram-ի իր ալիքում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճնշում գործադրել Մոլդովայի իշխանությունների վրա՝ իրեն շուտափույթ ազատ արձակելու համար։
«Գագաուզ ժողովրդի անունից, որը երբեք չի դավաճանել իր պատմական ընկերներին, կոչով դիմում ենք Ձեզ՝ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգտագործեք դիվանագիտական, քաղաքական և իրավական մեխանիզմների ամբողջ զինանոցը՝ ճնշում գործադրելու Մոլդովայի իշխանությունների վրա՝ անհապաղ դադարեցնելու քաղաքական բռնաճնշումները և իմ շուտափույթ ազատումը», — գրել է Գուցուլը։
Նա հավելել է, որ իրեն կալանավորել են «անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով»։ Գուցուլն ընդգծել է, որ իր կալանավորումը Գագաուզիայի ինքնավարությունը և նրա հատուկ իրավական կարգավիճակը ոչնչացնելու Մոլդովայի լայնածավալ արշավի միայն մասն է:
«Սա բացահայտ հարձակում է մեր իրավունքների և ազատությունների, այն ամենի վրա, ինչը մեր ինքնության էությունն է», — նշել է ինքնավարության ղեկավարը։
Եվգենյա Գուցուլը մարտի 25-ի երեկոյան ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում՝ Մոլդովան լքելու փորձի ժամանակ։ Քաղաքական գործչից խլել են անձնագիրը, խուզարկել և թույլ չեն տվել թռչել երկրից։ Գւոցուլը կասկածվում է ընտրությունների ֆոնդերը խարդախությամբ տնօրինելու, անօրինական ֆինանսավորում ստանալու և հայտարարագրեը կեղծելու համար: