Նա կգոռա, կլացի, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները․ Մուսինյան

Նա կգոռա, կլացի, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները։ Այս մասին գրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը․

«Հիշեք.

նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:

Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երեք նախկին նախագահներին․

«Իրանց գործը ինչ ա՞, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին: Դրա համար եմ էդ մարդկանց ասում՝ եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսենք: Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին,խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ և էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, 3-իդ էլ վերաբերում ա, ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրանք դա, դրա համար էլ չեն գալիս»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *