Դատարանը չվերացրեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատության սահմանափակումները

Հասարակական-քաղաքական գործից Էդգար Ղազարյանի խոսքի ազատության սահմանափակումները չվերացվեցին։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Էդգար Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Էդգար Ղազարյանը, պահանջելով վերացնել խափանման միջոցը, ուշադրություն է հրավիրել իր իրավունքների խախտման փաստերի վրա։ Բացի այն, որ սահմանափակվել է Ղազարյանի տեղաշարժի իրավունքը, այլև՝ արգելվել է որևէ անձնագրային գործարք կատարելը։ Ինչ վերաբերում է վարչական հսկողությանը, ապա Ղազարյանը նշեց, որ քննիչը որևէ կերպ չէր կարողացել պարզաբանել, թե ինչու է կիրառվում 490-րդ հոդվածի բոլոր սուբյեկտների վերաբերյալ որևէ կարծիք արտահայտելու սահմանափակումը, եթե մեղադրանքի որոշումը վերաբերում է ոչ միայն կոնկրետ ՍԴ-ին, այլ՝ երբեմն կոնկրետ առանձին ՍԴ դատավորներին և կոնկրետ գործին, որով կարծիք է հայտնել, խոսքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշմանը։ Այսինքն՝ եթե մեղադրանքը որոշակի է, ապա ինչու՞ է սահմանափակումը տարածվում աշխարհի բոլոր դատավորներին, քննիչներին, դատախազներին։

«Մենք հարցրել ենք քննիչին՝ սա վերաբերու՞մ է արդյոք միայն ՀՀ քննիչներին, դատավորներին, դատախազներին, այս պահին Բաքվի դատարանում ընթանում է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության և մեր պատանդառված հայրենակիցների դատավարությունը, արդյո՞ք Էդգար Ղազարյանն իրավունք ունի ազատ արտահայտվել, պարզվեց՝ ոչ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչու, ինչու է հասարակական գործունեությամբ զբաղվող անձի գործունեության կարևոր հատկանիշը սահմանափակվում՝ խոսքի իրավունքը, եթե հենց դրա սահմանափակման նպատակով չէ այդ քրեական հետապնդումը»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ քննիչին միջնորդություն էր ներկայացրել, որ վերջինս ներկայացնի բոլոր դատավորների, դատախազների, քննչականի աշխատակիցների ցանկը, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների, խնամակալության ներքո, սակայն քննիչից պատասխան չի ստացել, դատախազությունն էլ՝ մերժել է։

Մեղադրող Հայկ Ավետյանն առարկել է միջնորդության դեմ՝ պահանջելով անփոփոխ թողնել Ղազարյանի խափանման միջոցը։ Դատարանը, լսելով կողմերին, որոշեց անփոփոխ թողնել Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, որով սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը, նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *