Գյումրիում ավագանու կողմից քաղաքապետի ընտրության պարագայում, «Ապրելու երկրի» անդամները չեն աջակցելու ՔՊ-ի թեկնածուի ընտրվելուն. Մեսրոպ Առաքելյան

Գյումրիի ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքական որոշ ուժեր հստակ հայտարարել են ՔՊ-ի հետ համագործակցության բացառման մասին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սակայն, քանի որ քաղաքականությունը հստակություն է պահանջում, կարծում եմ, կարևոր է հստակ դիրքորոշում հայտնել ավագանու կողմից քաղաքապետ ընտրելու դեպքում քաղաքական ուժի դիրքորոշման դեպքում։

Տեսականորեն, այո՛, հնարավոր է չհամագործակցել, կոալիցիոն փաստաթուղթ չստորագրել, սակայն ապահովել ՔՊ թեկնածուի ընտրությունը։

Հետևաբար, մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ավագանու կողմից քաղաքապետի ընտրության պարագայում, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու բոլոր անդամները իրենց որևէ գործողությամբ (կողմ քվեարկություն, ձեռնպահ քվեարկություն, չքվեարկել, քվորման ապահովում և այլն) չեն աջակցելու ՔՊ-ի թեկնածու քաղաքապետ ընտրվելուն», — գրել է քաղաքական գործիչը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *