Գյումրիում ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր տրանսպորտային համակարգ՝ ողջամիտ սակագնով. Ռուբեն Մխիթարյան

«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել է քարոզչական տեսանյութ՝ անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումներին.

«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում, մենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։

Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը: Տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև ավանդականի մասին։ Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ:

Հիշեք, քվեաթերթիկ համար 9-ը», — ասել է Մխիթարյանը:

Գյումրու քաղաքապետի ընտրությւոնները կայանալու են մարտի 30-ին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *