Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան

Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են: Այս մասին ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

Նրա խոսքով՝ իրենց ՔԿ-ում ընդունել է հենց կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ասել է, որ գործն իր անմիջական վերահսկողության ներքո է, վստահեցրել, որ տարվելու է օբյեկտիվ և արդար քննություն։ 

Փաստաբանը հայտնեց, որ վաղը պետք է առերեսում տեղի ունենա ոստիկանների և Տիգրան Ուլուբաբյանի միջև, ըստ նրա՝ ոստիկանները պետք է ձերբակալվեն։ Դրա վերաբերյալ Երիցյանին ասել են, որ մեկ անձի ցուցմունքը ձերբակալելու հիմք չէ, սակայն, ըստ նրա՝  կա նաև բժշկի եզրակացությունը:

Հիշեցնենք, որ արդեն 2-րդ օրն է, բազմաթիվ քաղաքացիներ և հասարակական և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *