Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա Հայաստանի համար կարժենա երկրի ՀՆԱ-ի 30-40 տոկոսը և կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:
«Ընդ որում՝ Երևանը չպետք է հույս դնի ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների վրա՝ հաշվի առնելով Եվրոպայի տնտեսության վիճակը»,- ասել է պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ Երևանը պետք է ստանդարտների ու սերտիֆիկացման ամբողջ համակարգը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին: Շոյգուի խոսքով՝ Հայաստանը ստիպված կլինի նաև միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին: Պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ: