Ադրբեջանն ունի իր նպատակները, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի պահվածքը նորություն չի: Միշտ էլ, երբ որ իրենց պետք է եղել, ապատեղեկատվություն են տարածել ու հիմա էլ շարունակում են, ունեն իրենց նպատակները, գոնե ինչ-որ լարվածության օջախ պահեն ՀՀ-ում և դա իրենց հաջողվում է, որովհետև հիմա մենք այդ ենք քննարկում, բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում, դա է խնդիրը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք հետևում ենք սահմանային իրավիճակը և ինչ-որ խորությամբ: ԶՈւ-ն ոչ թե վտանգի մասին խոսում է, այլ՝ իրականացնում է իր իրավասությունների սահմաններում գործողությունների պլան, որն, ըստ անհրաժեշտության, իրենք կկիրառեն:

Ադրբեջանն ունի առավելություն և  նա  իր խոսույթը դնում է հաղթողի դիրքերից: Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակից ուզում է ավելի  շատ մեր լարվաճ վիճակն ավելի տևական դարձնել: Բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, իսկ խաղաղությունը մեզ բոլորիս պետք է»,-ասել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *