Իջևանում տեղի էր ունեցել ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Հրապարակ»-ը զրուցել է սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ, ով զրույցում նշեց, որ Վովա Փաշինյանն իր համակուրսեցին է եղել:
Բաղդասարյանի կարծիքով` Վովա Փաշինյանն, ի տարբերություն վարչապետ որդու` զուսպ, համեստ, հավասարակշռված անհատականություն է եղել, ասում է Բաղդասարյանը. «Նիկոլի հայրը` Վովան ինձ հետ միասին սովորել է Ֆիզկուլտինստիտուտի մարզիչների դպրոցում` երկու տարի: Շատ խելոք, լավ մարդ էր, նա ինչքան զուսպ ու խելոք էր, այդքան իր տղան անզուսպ ու անգրագետ է, նաև շատ ագրեսիվ:
Հայր ու որդի լրիվ հակառակ կերպարներ են: Վովան համեստությունը լրիվ իրեն է վերցրել, լավ մարդ էր: Այո, նա դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, սակայն ես նրա մասին միայն լավը կարող եմ ասել, արժանի է, թող նաև իր անունով լինի հուշամրցարար: Ոչ մի վատ բան այդտեղ չեմ տեսնում», — եզրափակեց Բաղդասարյանը: