Մոսկվայում Wildberries-ի գլխամասային գրասենյակի մոտ կրակոցներ են եղել:
Երեք մարդ վիրավորվել է, հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։ Գրասենյակի աշխատակիցները տարհանվել են։
РБК-ն, վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը, հայտնել է, որ շուկայի հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, անվտանգության ապահովմամբ փորձել է մտնել գրասենյակ։
Wildberries-ի գրասենյակ ներխուժելու փորձի ժամանակ 8 տղամարդ է բերման ենթարկվել. Ըստ SHOT-ի՝ անհայտ անձինք փորձել են իրենց պայմաններով կարգավորել շուկայի տարածքը։
Երեկ Երևանի ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում «Ռոմանովի բակ» բիզնես-կենտրոնում տեղակայված գրասենյակ են ժամանել անհայտ անձինք և անկարգություններ սկսել։ 8-ը տեղից տարվել են բաժին։ Այսօր արդեն գրասենյակի մոտ բախումը շարունակվել է։ Ականատեսները հայտնել են կրակոցների և վիրավորների մասին։ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շենքից ուսանողներին տարհանել են։
Ըստ SHOT-ի` 4 մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով։ Նրանցից մեկը տեղում բուժում է ստանում։ Ենթադրաբար Բակալչուկի գործընկերն է, ում հետ նա եկել էր բիզնես կենտրոնում բանակցելու։ Վիրավորների թվում նաև ոստիկան կա:
Տեսանյութերն այստեղ