BMW-ն այս տարի կարող է 1 մլրդ եվրո կորցնել Թրամփի մաքսատուրքերի պատճառով

Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը` գերմանական BMW-ն, նախազգուշացրել է, որ ընթացիկ տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը կոնցեռնին կարժենա 1 մլրդ եվրո, ինչպես նաև կխաթարի համաշխարհային շուկան, գրում է The Times-ը։

Կոնցեռնի գլխավոր տնօրեն Օլիվեր Զիփսի խոսքով, իր նշած ցուցանիշը ամենապահպանողական կանխատեսումն է։ Սակայն, հավելել է նա, BMW-ի ղեկավարները չեն կարծում, որ ներդրված բոլոր մաքսատուրքերը կգործեն ամբողջ տարին։

BMW-ի ամերիկյան գործարաններում արտադրված մեքենաների մոտ կեսն արտահանվում է Գերմանիա, Չինաստան, Կանադա և Մեծ Բրիտանիա

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *