Թրամփը հրամանագիր է ստորագրել «Ազատություն ռադիոկայան»-ը և «Ամերիկայի ձայն»-ը ղեկավարող գործակալության կրճատման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ դաշնային գործակալությունների կրճատման մասին, այդ թվում՝ ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM), որը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիան, «Ամերիկայի ձայնը» և որոշ այլ լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Կոնգրեսին կոչ է արել պաշտպանել USAGM-ն Թրամփի գործադիր հրամանից։

«Վրդովեցուցիչ է, որ Սպիտակ տունը ձգտում է կրճատել Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող գործակալությանը, որն աջակցում է անկախ լրագրությանը: Այն (գործակալությունը) մարտահրավեր է նետում ամբողջ աշխարհում ավտորիտար ռեժիմների խոսույթին», — ասել է CPJ ծրագրի տնօրեն Կառլոս Մարտինես դե լա Սերնան:

Հրամանի հրապարակումից հետո USAGM-տ տարածել է նամակ, ըստ որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է:

Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր մի շարք քայլեր է ձեռնարկել կառավարության ծախսերը կրճատելու ուղղությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *