Արդեն կարելի է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական ռեժիմին․ Ռուբեն Մելիքյան

Արդեն կարելի է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական ռեժիմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․

«Դե ինչ։ Այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին, որն իշխանությունը ստանձնել է 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներն առանձին հայտարարություններով տեղեկացրին, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ 

Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի համար համաձայնեցրել է Ադրբեջանի հետ նախկինում չհամաձայնեցված երկու կետերը։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *