Վարորդներն այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

Վարորդներն այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից: Այս մասին գրել է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը:

«Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ իբրև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել, հայտնում եմ`

«Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։ Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ  «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել էր, որ 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *