Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող դատավորին

Ադրբեջանը հրաժարվել է ՌԴ-ին արտահանձնել Բաքվում ձերբակալված դատավոր Ելենա Խախալևային, որին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրում է խարդախության համար և որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:

 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավարը ձերբակալվել էր հունվարին Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավականում:

Հունվարի 24-ին դատարանը նրան կալանավորել էր 40 օրով, սակայն բողոքը քննարկելուց հետո խափանման միջոցը փոխվել է։ Ռուսաստանի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող Խախալևան հանձնվել էր ոստիկանության հսկողությանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *