Թուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրա. Աբբաս Արաղչի

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ: Այս մասին Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ​​ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները: Իրանը հակամարտության մեջ չէ Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվանից Սիրիայում բախումներ են սկսվել նոր իշխանությունների անվտանգության ուժերի և տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *