Վեհափառը ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ փոխանցեցին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվեց ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *