Եվրոպայի ապագան չի կարող որոշվել Մոսկվայում կամ Վաշինգտոնում. Մակրոն

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում սկսել` ԵՄ-ն պաշտպանելու համար:

Նա նշել է, որ Ուկրաինայիում խաղաղությունը չի կարող հաստատվել կապիտուլյացիայով:

«ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը, նաև մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եվրոպայի համար։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Խաղաղության ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլյացիայով: Եվրոպայի ապագան չի կարող որոշվել Մոսկվայում կամ Վաշինգտոնում: Նախաձեռնելու եմ եվրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրա տարածելու հարցով։ Ինչ համաձայնության էլ գանք, վերջնական որոշումը կպատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին»,-հայտարարել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *