Վարչապետի պարտականությունն է՝ կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական շահերի վրա, բայց նաև խելամտորեն կենտրոնանալ մեկ անձի խնդիրների վրա. Փաշինյանը՝ Վարդանյանի մասին (տեսանյութ)

Երբ դուք ասում եք՝ այն երկրի բանտերում, որի հետ մենք պատրաստվում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի ձեր ասած խնդրի և մյուս խնդիրների լուծմանը:

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Խամոյանը մասնավորապես հետաքրքրվեց. «Բացի հայտարարությունը, ի՞նչ եք անում խոշտանգավող մեր հայրենակիցներին այն երկրի բանտում, որի հետ պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:

Ապա պատգամավորը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը շատ հստակ գործողությունների ծրագիր է ներկայացրել, թե ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը մեր հայրենակիցներին ՀՀ վերադարձնելու համար:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»:

Արձագանքելով՝ Խամոյանն ասաց, որ մինչև մթնոլորտ են ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրն անցկացնում է հացադուլի մեջ:

Նա ցուցադրեց Վարդանյանի և մյուս գերիների խոշտանգված լուսանկարները՝ ընդգծելով որ բոլորի կյանքին վտանգ է սպառնում, մինչև Փաշինյանը մթնոլորտ է ստեղծում Ադրբեջանի հետ:

«Դուք ՀՀ վարչապետն եք և պարտավոր եք նրանց վերադարձնելու»,- ասաց նա:

«Այո՛, Դուք ճիշտ եք ասում, ես ՀՀ վարչապետն եմ և ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև ՀՀ պետական և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, նաև համաչափորեն, խելամիտ ձևով կենտրոնանալ այդ թվում, մեկ անձերի խնդիրների լուծման վրա: Եթե կա նպատակ այդ տրամաբանությունը, շրջել, այս գլխից ասեմ՝ դա անիրագործելի նպատակ է»,- պատասխանեց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *