Մենք էլ 35 տարի ենք մնացել իրենց տարածքներում. Սյունիքի նախկին մարզպետը՝ ադրբեջանցիների` ՀՀ տարածքից դուրս չգալու մասին

Մենք էլ 35 տարի ենք մնացել իրենց տարածքներում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պահանջ չի դրվում որ ադրբեջանական կողմը դուրս գա ՀՀ այն տարածքներից, որտեղ հայտնվել է, օրինակ` Սև լճից:

«Եթե հակառակորդն այս պահին հզոր է եղել, մի հաջողության հասել է, դրանով չի կարող ինչ-որ բան որոշվել: Խնդիրն այն է, որ ժամանակը գա, ժամանակը կասի, ազգային գաղափարախոսություն պիտի լինի, միասնական պիտի լինենք: Դարեր շարունակ, երբ միասնական ենք եղել, հաջողության հասել ենք, երբ պառակտվել ենք, հակառակորդը մեզ միշտ կոտորել է»,- ասաց նա:

Նախկին մարզպետը նշեց. «Մենք մեր դեմքը ոչ փոխել ենք, ոչ էլ կփոխենք, ինձ համար Սպարապետը Հայաստան է, վե՛րջ: Մենք իր շիրիմին խոնարհվում ենք, մեր դեմքը չենք փոխել ու այսօր պատրաստ ենք կռվելու»:

Նշենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան: «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ԵԿՄ ներկայացուցիչներ, քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *