Երկրի ղեկավարն Ազգային ժողովում ելույթ է ունենում և մոլորեցնում հանրությանը․ Նաիրի Սարգսյան․ «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի շրջանակում հաջորդ հանդիպումը կկայանա Արմավիրի մարզում

Երկրի ղեկավարն Ազգային ժողովում ելույթ է ունենում և մոլորեցնում հանրությանը՝ ասելով, որ մինչև 300 հազար դրամ եկամուտը չի հարկվում։ Այս մասին «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի շրջանակներում հանդիպմանը հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Այս հայտարարությունը գրված է հետևյալ կերպ․ մինչև 300 հազար դրամի եկամուտները կարող են չհայտարարագրվել, ապա վերջակետ է դրված, որից հետո հաջորդող նախադասությունը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ հայտարարությունը վերաբերվում է նվազեցվող եկամոււտներին։ Նվազեցվող եկամուտն իրավական ձևակերպում է, որը եթե իրավաբան չես, չես կարող ընկալել։ Բացի այդ, մարդը նախատրամադրված է, որ լավ լուր լսելուց հետո մնացածը չի լսում։ Մարդիկ տեսնում են՝ 300 հազարը չի հայտարագրվում, երկրի 40 տոկոսն էլ աղքատ է, ասում են՝ երբ եմ 300 հազարից ավելի եկամուտ ստանում որ, դե վերջ, չեմ հարկվելու։ Սա կեղծ է և սուտ»,-ասել է Նաիրի Սարգսյանը։

Նաիրի Սարգսյանի հաջորդ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի կունենա Արմավիրի մարզում, մարտի 9-ին՝ ժամը 14։00-ին։

Տեսանյութը՝ այստեղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *