ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն Էդգար Ղազարյանից ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ

Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչի դեմ գործով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ֆիդելիս փաստաբանական գրասենյակը։

«Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։

Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ:

Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»,-ասվում է հրապարակման մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *