«Ես անգամ թույլ չեմ տվել ինձ երազել այս ամենի մասին». Վաչե Թովմասյան

«Ես անգամ թույլ չեմ տվել ինձ երազել այս ամենի մասին: Երբ Կաննում հաղթեցինք, և՛ լարված էինք, և՛ ուրախ, չէինք պատկերացնում ինչ է կատարվում»- Առաջին ալիքի եթերում պատմել է դերասան Վաչե Թովմասյանը:

Խոսելով «Անորա» ֆիլմի մասին, նա նշել է, որ գիտեին, որ լավ ու յուրահատուկ բան են ստեղծում, բայց որ այսքան կսիրվի ու հաջողություն կգրանցի, կգնահատվի, չէին պատկերացնում:  

««Օսկար»-ին հասկացանք, որ նոմինացված կլինենք, բայց ոչ մի ամերիկացի ռեժիսոր արդեն մի քանի տարի չէր հաղթել, դա նույնիսկ իրենց համար էր ձեռքբերում:

«Անորա»-ն մինչև «Օսկար»-ը 104 հաղթանակ է ունեցել տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ: Բայց «Օսկար»-ը ցանկացած ֆիլմարտադրության մեջ գտնվող մարդու համար կարծում եմ երազանք է»,- ասել է նա:

Կարեն Կարագուլյանն էլ նշել է, որ Օսկարից հետո կյանքը չի փոխվում, ուղղակի հնարավորություն է տալիս, որ քեզ ավելի շատ լսեն:

«Առաջ, եթե դռները գլխով էլ հարվածեիր, չէին բացվի, հիմա ավելի հեշտ կբացվեն»,-նշել է Կարագուլյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել էր, որ իր և Վաչե Թովմասյանի հայերեն երկխոսությունների մեծ մասը իմպրովիզ է եղել:

«Ես 88 թվականին Հայաստանից գնացել եմ ու նորմալ հայերեն չեմ սովորել խոսել: Ու հիմա իմ լեզում այդպիսին է ինչպես ֆիլմում՝ կեսը ռուսերեն, կեսը հայերեն»,- նշել էր նա:

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի Հոլիվուդի Dolby Theatre-ում կայացավ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի արժանացավ։ Մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Անորա»-ն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *